Փոքր -ինչ իմ մասին

Ես Մարի Ղարիբյանն եմ , 15 տարեկան ,ծնված 1997թվականի մարտի 3 -ին : Սովորել եմ Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 դպրոցում , իսկ այժմ ՝ Սևանի  Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում : Թեև առաջին հայացքից հանգիստ մարդու ռպավորություն եմ թողնում , սակայն հոգու խորքում փոթորկոտ եմ և տաքարյուն :
 Իմ կյանքի անբաժան մասն եմ  համարում ֆուտբոլն ու ընկերներիս : Ֆուտբոլային ակումբներից նախապատվությունս տալիս եմ Արքայական ակումբին ՝ Ռեալ Մադրիդին , որին երկրպագում եմ 11 տարեկանից : Չափազանց հայրենասեր մարդ եմ , կարելի է ասել նաև նացիոնալիստ եմ և անհանդուրժողաբար եմ վերաբերում այն հայերին , որոնք ուրանում են իրենց անցյալն ու համարում իրենց Կովկասցի կամ ազերիների կամ թուրքերի եղբայրներ :


 Սիրում եմ կիսվել իմ մտքերով շրջապատիս հետ , այդ պատճառով էլ որոշեցի վարել այս բլոգը : Դեռևս ոչ մի հաջողության չեմ հասել այս ոլորտում , սակայն կարծում եմ , որ ժամանակի ընթացքում իմ բլոգը կսիրվի ընթերցողների կողմից : 

Комментариев нет: