воскресенье, 13 января 2013 г.

Հայելի ...

Վերնագրից կարող եք ենթադրել , թե հիմա խոսելու եմ հայելիներից , սակայն դուք կսխալվեք ... Ես խոսելու եմ ոչ թե հայելու մասին , որը մենք օգտագործում ենք մեր պատկերը տեսնելու համար , այլ այն հայելու մասին , որը օգնում է  ճանաչել ինքներս մեզ : Այդ հայելին մենակությունն է ... Այո , հենց մենակությունը ... Երբ մենք մենակ ենք ֆիզիկապես , մենք  մենակ ենք մնում նաև մեր մտքերի , մտածմունքների , վախերի հետ , և միայն մենակությունն է ստիպում , որ հանենք այն բոլոր դիմակները , որոնք կրում ենք ... Մենակություն ասելով ես ի նկատի չունեմ այն , որ մարդ պետք է բաժանվի իր ընկերներից , շրջապատից ,այլ ենթադրում եմ այն ժամանակահատվածը , երբ մարդ մենակ է մնացել , և այդ ժաամանակամիջոցը կարող է դառնալ մտորումների ժամանակ , երբ մենք կարողանում ենք հստակորեն ճանաչել ինքներս մեզ ... Ես ինքս պաշտում եմ այն ժամանակը , երբ մենակ եմ մնում  և կարողանում եմ իմի բերել մտքերս , զգացմունքներս , դասավորել բառերս .... Ահա թե ինչու է իմ բլոգը կրում հենց  ,, Մենակություն ,, ( lat. Solitude ) անվանումը ... Ես այս նյութով ցանկանում եմ ազատել ձեզ մենակ մնալու վախից ... Երբ մենակ եք , հիշեք , որ դուք ինքներդ ձեզ հետ եք , և անկեղծ եք , մտածեք ձեր արարքների մասին ...

Комментариев нет: