Այս հարցը շատ անգամ է հնչում մեր շուրթերից , թե որտեղ է մեր երջանկությունը : Սակայն ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխանել այս հարցին : Յուրաքանչյուրս մեր պատկերացումներն ունենք երջանկության մասին : Ոմանք այն գտնում են սուտ ու սին բաների մեջ : Բայց կարող եմ ասել , որ երջանկությունը մեր մեջ է , միայն պետք է կարողանանք դրսևորել մեր երջանկությունը , պետք է կարողանանք ուրախանալ ամենաչնչին բաներից , հենց դա կլինի երջանկությունը: Պետք չէ սպասել , որ մի օր դուռը կթակի երջանկությունը և կասի . << Ես եկել եմ >> :, Երջանկությունը մշտապես մեզ հետ է , քայլում է մեզ հետ համընթաց , միաքայլ , սակայն ոչ բոլորն են կարողանում տեսնել այդ : Պարզապես պետք է սովորել ժպտալ , պոտք է ժպիտով նայել կյանքին և անպայման կգտնենք մեր երջանկությունը :
Ես ինքս ինձ կարող եմ համարել երջանիկ մարդ : Ես ունեմ հոյակապ ընտանիք , անկրկնելի ծնողներ , որոնք ոչինչ չեն խնայում ինձ` իրենց միակ դստեր համար : Երջանիկ եմ , որ Բարձրյալը իմ ընտանիքի անդամների առողջություն է տվել , որ ընտանիքս հաշտ է , ապահովված ամենինչով : Երջանիկ եմ , որ ունեմ լավ ընկերուհի , որը կիսում է հետս ամենինչ և կարծես իմ քույրն է դարձել , երջանիկ եմ , որ ունեմ շաաաաաատ լավ ընկերներ , որոնք ինձ հասկանում են և սիրում են : Եվ չնայած բոլոր անհաջողություններին , որոնք կան իմ կյանքում , ես երջանիկ եմ , որ հիմա ապրում եմ : Դա շատ մեծ բան է :
Սիրելիներս , եղեք երջանիկ , եթե նույնիսկ ձեր կյանքում վատ բաները շատ են , քան լավերը . հիշեք , որ Աստված ձեզ կյանք է տվել , իսկ դա մեծ պարգև է , երջանիկ եղեք գոնե այն բանի համար , որ այսօր դուք կաք : Երբեք մի տխրեք . ժպտացեք և եղեք երջանիկ :
P.S. Խնդրում եմ հոլովակը նայեք մինչև վերջ ,
սա ապացույցն է իմ խոսքերի ...

Комментариев нет:
Отправить комментарий