пятница, 3 февраля 2012 г.

Ծաղիկները և սերը ...

  
Քանի որ այժմ` այս տոնական շրջանում ամենատարածված նվերը դա ծաղիկն է , կցանկանայի մի փոքր խոսել ծաղիկների մասին :
 Եվ այսպես երե Ձեր սիրելին Ձեզ նվիրում է վարդեր , ապա նա ցանկանում է հայտնել իր նուրբ և  ազնիվ զգացմունքների մասին : Սպիտակ վարդերը խորհրդանծում են համեստությունը , հեզությունը : Դեղին վարդերով նա ցանկանում է հայտնել իր հիացմունքը , և այն , որ շատ  հաճելի մարդ եք  նրա համար :
Մեխակները վկայում են առաջին սիրո մասին : Վարդագույն մեխակը ուժգին սեր է խորհրդանշում :Կարմիր մեխակը թունդ սիրո նշանն է :
Լիլիան նուրբ և գեղեցիկ ծաղիկ է , որը կարող է ասել նրբության , անմեղության մասին , իսկ դեղին լիլիան  զվարթության , ուրախության  խորհրդանիշ է :
Քրիզանթեմները համարվում են ընկերական հարաբերությունների  խորհրդանիշը : Դեղին քրիզանթեմները  մարմնավորում են նուրբ և գեղեցիկ սեր :
Յասամանը համարվում է առաջին սիրո խորհրդանիշ և նվիրվում է միայն մեկ անգամ:
  Իսկ ես շաատ եմ սիրում գերբերաներ , որոնք նույնպես անմեղ և ,մաքուր սեր են խորհրդանշում : 

Комментариев нет: