суббота, 13 апреля 2013 г.

Շնորհավոր ...

Եվ ահա կրկին ես , վերադարձա , լռությունս երկար էր , սակայն այսօր ես կխոսեմ : Ինձ խոսել է ստիպում այս օրը , քանի որ այսօր ինձ համար հարազատ և շատ լավ մարդու ծննդյան օրն է : Նա իմ կյանքում հայտնվեց պատահական  սակայն այդ պատաականության մեջ կար մի խորհուրդ ՝ Աստված էր ինձ համար նախանշել այս մարդուն ՝ որպես լավ ընկեր և հարազատ :   Եվ ես շնորհակալ եմ , որ նա մտավ իմ կյանք , և գուցե նա հիմա կարդում է տողերս : Պարզապես կմախթեմ նրան . Լավ օրից բացի վատ օր չտեսնես , երջանիկ եղիր և եղիռ այսպես , երբեք չփոխվես ... Կամք ունես հզոր , հասիր ուզածիդ , երբեք չվհատվես , Աստված է կողքիդ , բայց թե աշխարհն էլ ողջ երես թեքի , միևնույնն է ՝ կմնամ քո կողքին ...

Комментариев нет: