Գարունը այնքան ծաղիկ է վառել ,
Գարունը այնպես պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
Այնպես գգվող է երեկոն անափ ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
- Շուրջս վառված է մի անուշ տագնապ ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ .
-Կարծես , թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք...
Վահան Տերյան ...
Комментариев нет:
Отправить комментарий