вторник, 6 марта 2012 г.

110 տարվա փառքի ուղի ...


 1902 թ. մարտի 6 ... Հիմնադրվեց մի թիմ , որը պետք է հետագայում դառնար միլիոնավոր մարդկանց կյանքի մի մասը , սիրո , պաշտամունքի առարկան ... 110 տարի այս թիմը անցել է զարտուղի  ճանապարհով , ապրել անկումներ , պարտություններ , հիասթափություններ , բայց վերստին հզորացել և հասել մեծ նվաճումների ...Այս թիմի հետ են կապված միլիոնավոր մարդկանց , ինչպես նաև իմ կյանքը , ամեն մի պարտություն ստիպում է հուզվել և տխրել , իսկ ամեն մի հաղթանակ լցնում է հոգին անսահման հպարտությամբ և բերկրանքով ... Ռեալի ամեն մի խաղ ուղեկցվում է անսահման հուզականությամբ և էմոցիոնալ պոռթկումներով... Այժմ Ռեալ Մադրիդը մեր առջև ելնում է իբրև հզոր , անպարտելի մի թիմ , որը կարող է շատ բաների հասնել , որը ունի մեծ ներուժ և պոտենցիալ , դրա վկայությունն է վերջին շրջանում Ռեալի ցուցադրած խաղերը , որոնք ավարտվում էին փայլուն հաղթանակներով ... Ռեալը դա մի առանձին կյանք է , կյանքի մի մասնիկ , առանց որի հնարավոր չէ պատկկերացնել մեր առօրյան ...
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել .
- Շնորհավոր ծնունդդ Ռեալ ... Նորանոր հաղթանակներ և անսահման բերկրանքով լի պահեր :

Комментариев нет: