воскресенье, 13 января 2013 г.

Հայկական Fashion , թե նոր բամբասանքների առիթ ...

Ոչմեկի համար գաղտնիք չէ , որ ինչպես ողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում զարգանում  է բլոգոսֆերան , ամենօր հայտնվում են նոր բլոգերներ , որոնցից մեկն էլ ես եմ , համարյա 1 տարվա փորձով բլոգեր եմ և մեծ սիրով պատրաստ եմ օգնել սկսնակներին և իքնքս էլ դեմ չեմ ավելի փորձառուներից խորհուրդներ հարցնել : 
 Եվ ահա հայկական բլոգոսֆերայում արդեն մի քանի ամիս է հայտնվել է 16-ամյա աղջիկ , որը ցնցել է ողջ հայկական համացանցը : Կարծում եմ գուշակեցիք ՝ խոսքս այսօր Անժելա Մկրտչյանի մասին է , մի աղջիկ , որը իմ հասակակիցն  է , և որը շատ է ենթարկվում քննադատությունների : Թեև ես ոչ ոքի չեմ ցանկանում պաշտպանել , սակայն ցանկանում  եմ դիմել բոլոր այն մարդկանց , որոնք  քննադատում են այս աղջկան . 

- Հերիք է քննադատեք , ինչ է արել նա ձեզ  ?  Խոսքը ոչ գրագետ է? Իսկ դուք առօրյայում օգտագործում եք  ոսկեղենիկ հայերենը ? Իհարկե ոչ : Կան մարդիկ , որ 30 տարեկան են , բայց  խայտառակ կերպով են շպարվում , իսկ այս աղջիկը շատ օգտակար խորհուրդներ է տալիս , որոնք շատ պետք են աղջիկներին :  Ես ինքս շատ նեյտրալ եմ վերաբերում Անժելային , ինքս  շատ լավ տիրապետում եմ շպարի գաղտնիքներին , չեմ հետևում նրան , սակայն չեմ էլ հասկանում քննադատներին , որոնք ոչինչ չեն հասկանում և քննադատում են : Վերջ տվեք , ամոթ է : 

Комментариев нет: