суббота, 11 февраля 2012 г.

Շոկոլադի շոկոլադե պատմությունը...


Դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց այս քաղցր հաճույքի .... Շոկոլադի հայրենիքն է հարավային Ամերիկան , տարիներ շարունակ շոկոլադը օգտագործել են որպես ըմպելիք ,այդ ըմպելիքին ավելացնում էին նաև կակաոյի յուղ:  Երկար տարիներ շոկոլադը  միայն մեծահարուստների համար էր նախատեսված:1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիքների ձևը։ 1828 թվականին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով:
Ժամանակին Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։ 1999թ–ին Իւոալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։ Ինչ վերաբերում Է շոկոլադ-գիտություն «փոխհարաբերություններին», ապա աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված Է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում Է կյանքը։



Комментариев нет: