Օրերն անցնում են , մեկ՝ արագ , մեկ ՝ դանդաղ ... Ժամերը սահում են , մեկ ՝ խխունջի պես դանդաղասահ , մեկ՝ թռչնի պես արագասլաց ... Րոպեները փախչում են մեզնից , կամ կախված մնում մեր ուսերից , իսկ վայրկյանները , ա՜խ այդ վայրկյանները , վազ են տալիս ու էլ ետ չեն գալիս ... Ու մենք էլ մեծանում ենք , չենք նկատում , թե ինչպես , մեծանում ենք ,աննկատ , նորաբողբոջ ծաղկի պես կոկոմներն ենք մեր բացում , բայց մեծանալու այդ ճամփին , ով իմանար , սիրելիս , որ այդքան փորձություն է մեզ սպասվում , ով իմանար , ա՜խ , ի՝մ անգին , որ մեծանում ենք ու դառնում թախծոտ սրտով մի մարմին , որը կյանքի կամակատարն է դառնում , խամաճիկի պես իր տեղն այդպես էլ չի գտնում , ճակատագրի զուռնայի տակ է լոկ պարում ... Մեծանում ենք , սիրելիս , մեծանում ... Երանի ենք տալիս այն պահին , երբ նոր , հազիվ ,մանկան թոթովանքով առաջին բառերն ենք ասում , քայլն ենք անում մեր ոտքերով դեռ շատ թույլ ... Երանի ենք տալիս այն պահին , երբ առաջին դասարանում սիրում ենք այն աղջկան , որ մեր կողքին է նստում , սիրում այնքան պարզ ու մաքուր , որ մեծերն են նախանձում... Երանի ենք տալիս , այն պահին , երբ նվիրվում էինք այն մարդուն , ով մանկական մեր սիրտը լոկ կոնֆետով էր շահում ... Մեծանում ենք , պատվելիս , մեծանում ... Եվ գուցե 5, 10 կամ 15 տարուց երանի կտանք այս պահին , երբ պատանի էինք անքուն , երբ սրտերը մեր սիրուց այրված՝ չէին վախենում հառնել մոխրից , սիրել կրկին , սիրել նորից ,և վառվելուց էլի չէինք վախենում ... Գուցե երանի տանք այն պահերին , երբ խենթություն անելուց չէինք վախենում , սխալները մեր ուղղում , սակայն նորից սխալ էինք անում ... Մեծանում ենք , սիրելիս , մեծանում ... Տարիները շատ արագ են թռչում , և գուցե միայն մահվան մահճում կգիտակցենք , որ այդպես էլ չմեծացանք , որ կյանքից բան չհասկացանք , և գուցե միայն մահվան մահճում կյանքի կարոտ կզգանք մեր հոգում , կզգանք , որ կյանքը մեզ ետ է կանչում , սակայն , ավաղ , մեծացած կլինենք ... Եվ ինչու հիմա կյանքը չվայելենք ? Ինչու չսիրենք մենք ամբողջ հոգով ? Այրենք ու այրվենք սիրո կրակով , խենթանանք մենք էլ , դառնանք մի խենթ հուր , որ վարակում է , ամենքին , ամենուր ... Ինչու չխախտենք օրենքները զուր , որ չեն տալիս ոչ մեկին օգուտ , ինչու չխաղանք խաղը այս կյանքի մեր օրենքներով , օրենքներով , որ մեզ է հարկի ... Ինչու չապրենք ներկա օրով ... Մեծանում ենք , սիրելիս , մեծանում , բայց ինչքան էլ մեծանանք , նույն խենթ կրակն ենք մնում ...
Комментариев нет:
Отправить комментарий