,,Ֆիզիկոսները ստիպում են հուզվել՛՛ կամ ,,Ձմեռային հեքիաթ ՛՛
Բարև իմ շատ սիրելի ընթերցողներ : Մի քանի ամիս է , ինչ ես ոչ մի նյութ չէի պատրաստում : Չմտածեք , թե մոռացել էի ձեր մասին ,պարզապես այս տարի տեղափոխվեցի նոր ՝ավագ դպրոց , դասերս բավականին բարդ էին և շատ , իսկ նոր դպրոցում լավ սովորելը իմ պարտավորությունն էր , այդ պատճառով ես ինձ ամբողջովին նվիրել էի դասերին և գրեթե ազատ ժամանակ չունեի նոր գրառումների համար :Սակայն այսօր շատ գեղեցիկ օր էր , և ես որոշեցի նշանավորել այս օրը ՝ նյութ գրելով իմ բլոգում և դրանով վերսկսելու իմ ,,սկսնակ բլոգերի ՛՛ գործունեությունը :
Կարծում եմ, այժմ ինքներդ ձեզ հարց կտաք , թե ինչ կապ ունի նյութի վերնագիրը իմ գրածների հետ : Որպեսզի հասկանաք , այժմ սկսեմ պատմել այն հիմնական պատճառի մասին , որը ինձ դրդեց գրել այս նյութը :
Այսօր Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում , այսինքն այն ուսումնական հաստատությունում , որտեղ այժմ ես սովորում եմ , սեմինար էին անցկացնում ՀՀ երիտասարդ գիտնականները : Նշեմ , որ ի հակադրում մեր սպասելիքների ՝ այդ հանդիպումը անցավ աննկարագրելի լավ , իսկ գիտնականներն այնպիսի լավ տպավորություն թողեցին մեզ վրա , որ շատերը ցանկացան փոխել իրենց մասնագիտական հոսքն ու զբաղվել ճշգրիտ գիտություններով : Հանդիպումը տևեց մոտ 5 ժամ , սակայն այդ 5 ժամերն անցան աննկատ , և հանդիպման վերջին 5 րոպեի ընթացքում էլ տեղի ունեցավ այն հուզիչ դեպքը , որը ստիպեց ինձ այսօր գրել այս նյութը : Հանդիպման վերջում , երբ բոլորս պատրատվում էինք հրաժեշտ տալ մեր գիտնականներին, տեղի ունեցավ սիրո խոստովանություն և ամուսնության առաջարկություն : Հենց այդ տեսարանը ցնցեց մեզ բոլորիս և ակամայից նկատեցի , որ շատերի աչքերը , այդ թվում նաև իմ , լցվեցին արցունքներով , քանի որ , եկեք համաձայնվենք , որ ամենօր ականատաես չենք դառնում այսպիսի ռոմանտիկ տեսարանների : Եվ այսօր մեր գիտնականները կոտրեցին բոլոր այն կարծրատիպերը , որոնք տարածված էին մարդկանց մոտ , թե գիտնականները մշտապես լուրջ են , առանց զգացմունքների և այլն ... Իսկ այսօր մենք համոզվեցինք , որ ունենք այնպիսի գիտնականներ , որոնք մշտապես ուրախ են , զգացմունքային և լի խենթություններով , ինչն էլ իրենց դարձնում է հետաքրքիր և անկրկնելի : Եվ այսօր մեր դպրոցում ֆիզիկոսն ապացուցեց , որ ֆիզիկայում էլ կան հույզեր և սեր , և որ իսկապես , ձմռանը հրաշքներ են կատարվում :
Комментариев нет:
Отправить комментарий