воскресенье, 2 декабря 2012 г.

Սևակով , Սևակին,Սևակաբար ...

Իմ բլոգում շատ անգամներ եմ անդրադարձել Սևակին , մեծն հանճարին և այսօր էլի ցանկանում եմ խոսել Սևակի մասին , այսինքն՝ լռել  ու միայն կարդալ Սևակ , լսել Սևակ ու մտածել Սևակաբար ...

1.Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...


2.Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,
Եվ ձևերի՛ց ամեն
Եվ մտքերի՛ց բոլոր...

3.Գարունը անցավ` ես քեզ չտեսա, 
Ամառը անցավ` ես քեզ չտեսա, 
Աշունը անցավ` չտեսա ես քեզ, 
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... 

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու.

4.Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բ
երանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:
Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա, Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս… Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին: Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում միջից:
Ես քեզ սպասում եմ… գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող… սակայն միևնույն է՝
Ես քեզ սպասում եմ…



Комментариев нет: