
Եվ մենք թևակոխեցինք հեքիաթի արքայություն : Շատերը հիմա կնախատեն ինձ , կասեն ,, ինչի է պետք այս ցուրտ ձմեռը ? ,, : Ես կպատասխանեմ , որ միայն ցրտաշունչ ձմռանն է , որ սիրահարները ողջագուրվելով կտաքանան , կհալեցնեն սառույցները հոգու ... Ձմռան ցրտին է , որ ձյունը կիջնի ՝ստեղժելով հեքիաթ , ձմռան ցրտին է , որ երեկոյան ընտանիքիդ հետ կնստես տաքուկ սենյակում , ձմռան ցրտին է , որ կգնահատես արևի ջերմությունը :
Շատ երկար կարելի է խոսել ձմռան մասին , և շատ-շատերն են խոսել , սակայն ցանկանում եմ այս նյությում մեջբերել մի բանաստեղծություն , որի հեղինակը Գևորգ Էմինն է , բանաստեղծությունը փոքր-ինչ տխուր է , սակայն հոգեհարազատ .
Ձյու՜ն է գալիս...
Ձյու՜ն է գալիս
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս...
Ինչու՞ է նա այդպես լալի՜ս...
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.
Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև... վի՜շտ է տալիս.
Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.
Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ...անցե՜լ է անդառնալի...
Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս...
Комментариев нет:
Отправить комментарий