Հայկական բեմում շատ հազվադեպ ենք ճաշակով երաժշտություն լսում, բոլորը կարծես մի կաղապարի տակից դուրս եկացած լինեն , միօրինակ երգեր , միօրինակ տեսահոլովակներ , նույնիսկ հագուտների մեջ ոճն է նույնը : Եվ այս նույնությունը հոգնեցնում է , տհաճություն է պատճառում : Սակայն այս միօրինակության մեջ կան հատուկենտ մարդիկ , խմբեր , որոնք իրենց անատականությամբ գույներ են հաղորդում մեր երգարվեստին : Հենց այդպիսի խմբի օրինակ է Ռեինկարնացիան , Դորիանսը , նախկին Արմենոիդսը , որոնք տարբերվում են իրենց ոճով և ճաշակով : Իսկ նյութը վերնագրված է Ռեինկարնացիա խմբի համանուն երգի անվանումով , քանի որ այս երգը սիրո նկարագիրն է , սակայն ոչ թե տառապող կամ լացկան սիրո , այլ իսկական , ուժեղ , ժամանակին դիմադրող սիրո մասին է : P.S Ինչ մեղքս թաքցնեմ , նաև իմ ամենասիրած հայկական երգերից է :D
Комментариев нет:
Отправить комментарий