воскресенье, 2 декабря 2012 г.

Նորից Junior Eurovision 2012

Դեկտեմբերի 2- ին , այսինքն երեկ , տեղի ունեցավ ամենամյա մանկական երգի մրցույթ-շոուն ՝ Մանկական Եվրատեսիլը : Նախորդ նյութում անդրադարձել եմ մեր տղաներին , որոնք երեկ գրավեցին 3-րդ պատվավոր տեղը : Այս տարի մասնակիցները , ըստ իս , այնքան էլ հզոր չէին , բացառությամբ Ուկրաինայի , Ռուսաստանի , Վրաստանի և Հայաստանի : Իմ կարծիքով այս 4 երկրները իրոք արժանի էին հաղթանակի , քանի որ նախ վոկալային առումով , ապա ոճային , նրանք շատ հզոր էին ... Իսկ նրանցից ամենաարժանին Ուկրաինայի փոքրիկ արքայադուստրն էր , այս երկար և գեղեցիկ մազերով տաղանդավոր երեխան , որը ապշեցրեց բոլորին իր երգով և նրանով , որ հենց ինքն է իր երգի հեղինակը :  Կարծում եմ , որ ամենինչ  շատ արդար էր, սակայն մեր ելույթը Վրաստանի ելույթից ավելի լավն էր և ավելի արժանի 2-րդ տեղի համար , քանի որ Վրաստանը ամեն տարի նույն ոճով է հանդես գալիս , նույն թեմատիկայով երգերով , իսկ մեր տղաները ինքնատիպ էին , յուրօրինակ և չէին կրկնվում :

Комментариев нет: