понедельник, 30 апреля 2012 г.

Փարիզցիները Փարիզից դուրս...

Պարզվում է , որ Ռուսաստանի Հյուսիսային Ուրալ նահանգում ապրում են ,,իսկական,, փարիզցիներ , և բոլորովին կարևոր չէ , որ նրանք  ֆրանսերեն չգիտեն , զուրկ են ֆրանսիացուն հատուկ  ճաշակից ... Նրանք ապրում են ՌԴ - ի Ուրալ նահանգի Փարիզ գյուղում :D
 Այս ավանի  բնիկներին Իվան Ահեղը մկրտել և ուղարկել էր Բաշկիրիա , նրանք պետք է մեկնեին կովկասյան ռազմաճակատ `պատերազմելու : Նրանք կռվել են թուրքերի դեմ , ինչպես նաև մասնակցել են  Սուվորովի և Կուտուզովի արշավանքներին : Ռուսական զորքերի հետ միասին Ուրալի այս բնակիչները մտել են նաև Փարիզ : Այս մարդկանց մասին  նույնիսկ Նապոլեոն Բոնապարտն ասել է . << Եթե իմ զորքերը կազմված լինեին այս մարդկանցից , ես կգրավեի  ամբողջ աշխարհը >> :
 Պատերազմներից հետո ուրալցիներին թույլատրվեց վերադառնալ իրենց բնօրրանը` Ուրալը , և իրենց քաղաքներն անվանել իրենց ռազմական հաջողությունների անվանումներով : Այսպիսով Ուրալի այս հատվածում ստեղծվել է <<Ուրալյան Եվրոպա >> ` Փարիզով , Բեռլինով , Լայպցիգով , Վարնայով :
 Այսօր Փարիզ ավանը համարվում է Ռուսաստանի հետամնաց ավաններից մեկը , սակայն այստեղ ապրում են տաղանդաշատ մարդիկ : 2005 թ.-ին Այս ավանում կառուցվել է  Հեռախոսային կապի աշտարակը ` Էյֆելյան աշտարակի 50 մետրանոց պատճենը :
Այսպես ռուս փարիզցիները գրավում են զբոսաշրջիկներին : 

Комментариев нет: