вторник, 24 апреля 2012 г.

Ոչ ոք չի մոռանա, թեկուզ անցնի 1.500 000 տարի

1915 թ. ապրիլի 15 ... Օսմանյան անկանոն բանակը , քուրդ բաշիբոզուկներն ու խառն ամբոխը `երիտթուրքերի գլխավորությամբ իրագործեցին օսմանցիների վաղեմի ցանկությունը ` վերացնել հայ ազգը ... Այս ծրագիրը նախանշված էր իրագործել դեռ վաղուց ...Եվ ահա մեկ օրվա ընթացքում  քանդվեցին հազարավոր օջախներ , ամայացան հազարավոր գյուղեր , իսկ հայկական քաղաքները նմանվեցին սևազգեստ որդեկորույս մոր , որը միևնույն է , դեռ երկար կսպասի որդու տունդարձին ... Այս ամենը իրագործվեց Թալեաթի , Քեմալի , դոկտոր Նազըմի  և էնվերի հատուկ հրամանագրով :
 Սակայն հայ ազգը ` չնայած եղեռնին ,. տարիներ ու դարեր շարունակ կրած տանջանքներին , շարունակում է ապրել , ծաղկել և զարգանալ : Մեր ` հայերիս միակ նպատակն է լուծել մեր վրեժը , վերադարձնել մեր պապերի ժառանգությունը , և գուցե այդ ժամանակ Արարատը կնետի իր սպիտակ քողը , իսկ մայր Արաքսը նորից ուրախ կարկաչով կողողի  ափերը : 
 Աշխարհում մի գետ կա, բայց այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա ...Դա 1915թ-ի անմեղ հայ զոհերի արյան գետն է, որ, հոսելով մարդկության խղճի ու անտարբեության հովիտներով, վերջապես հասնելու է հատուցման ծովի :

Комментариев нет: