пятница, 3 февраля 2012 г.

Լցնենք մեր կյանքը սիրո հեքիաթով ...

Վաղը ` փետրվարի 4 - ին հայ երիտասարդները , սիրահար զույգերը նշելու են Սբ. Սարգսի տոնը : Ըստ ավանդւթյան այդ օրը բոլոր չամուսնացած երիտասարդները աղի բլիթ են ուտում , իսկ երազում տեսնում են այն մարդուն , ով մի բաժակ ջուր տալով, դառնում է ամբողջ կյանքի սերը :  Եկեղեցու կողմից ևս այս ավանդույթը ընդունելի է :
Տոնի առիթով սիրահարված երիտասարդները միմյանց  բացիկներ և քաղցրավենիք են նվիրում :
 Իսկ ահա փետրվարի 14 -ին , ամբողջ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի տոնը :
Օրինակ Գերմանիայում  այս տոնը բավականին հետաքրքիր է անցնում : Նրանք այդ օրը վառ կարմիր ժապավեններով զարդարում են իրենց հոգեբուժարանները , քանի որ ըստ նրանց սերը դա հոգեկան հիվանդություն է :D (ի դեպ ես էլ եմ այդպես կարծում ):
Իսպանիայում տղամարդիկ այդ օրն իրենց սիրելիներին միայն ծաղիկներ են նվիրում , իսկ վերջիններս , իրենց հերթին , նվերներ են մատուցում տղամարդկանց :
Իտալիայում սիրո տոնը համարվում է <<քաղցր >> , և իտալացիներն իրենց սիրելիներին քաղցրավենիք են նվիրում :
Ֆրանսիացիներն առաջինն էին , որ սկսեցին օգտագործել քառյակները իրենց սիրային ստեղծագործություններում:
Ռուսաստանում այս տոնը ևս մեծ տարածում է գտել , չնայած ռուս ուղղափառ եկեղեցին այն համարում է այլասերվածություն և փորձում է ամեն կերպ արգելել , քանի որ Ռուսաստանն էլ սիրո տոն ունի` կապված  Պետրոսի և Մուրոմյան Ֆևրոնի սիրո պատմության հետ :

P.S.  Ըստ իս կապ չունի , թե ում անունեվ կկոչվի այդ տոնը ,  միևնույն է , սերը ապրում է բոլորիս սրտերում : Սերը չի ճանաչում ազգություն , տարիք , սեռ : Այն ամենազորեղ ուժն է , որը կարողանում է ազդել մարդկային բանականության վրա : Այն կարող է  բարձրացնել երկինք  և միաժամանակ գլորել անդունդը : Սերը դա  մեր կյանքի իմաստն է , և միայն այդ զգացմունքը կարող է փոխել աշխարհն ու մարդկանց : և այսօր ցանկանում եմ ասել " Ես սիրում եմ ձեզ ":

Комментариев нет: