вторник, 28 февраля 2012 г.

Ավելի լավ է լինել համր ...

                                                                           Ավելի լավ է հայը լինի համր , քան օտարախոս ...
                                                                                                                                                                                                                                                                                                      Գ. Նժդեհ 

Եղել ենք , կանք .... Բայց կլինենք արդյոք? Այս հարցին շատերը կպատասխանեն << Այո , ինչու չպետք է լինենք >> :  Սակայն դա մի շատ վիճելի հարց է ...
Հայը դարեր շարունակ դատապարտված է եղել պայքարել օտարների դեմ , պայքարել հանուն ազատության , հանուն հայրենիքի ... Կյանքի և գոյատևման այս զարտուղի ճանապարհին շատերն են կորցրել ազգայինն ու սեփականը , ձուլվել ու վերացել են , բայց ոչ հայերը ... Չեմ ծանրաբեռնի Ձեզ պատմական  անցքերով ու դեպքերով , բայց կասեմ , որ մեր գոյատևման միակ զենքը եղել է մեր լեզուն ` հայերենը .... Հայոց լեզուն  շատ փոփոխություններ է կրել , նույնիսկ մի ժամանակաշրջանում այն համարյա բաժանվել էր 2 մասի` գրականության  լեզու և խոսակցական .... Սակայն ոչ մի դարաշրջանում , ժամանակաշրջանում  հայոց լեզուն այս չափ չի աղավաղվել ... Իհարկե դա նաև խորհրդային իշխանությունների քաղաքականության հետևանքն էր , բայց այնուամենայնիվ շատ ցավալի է հայոց լեզվի վիճակը ... Այս խնդիրը շատ անգամներ է բարձրացվել , սակայն դեռ ոչ մի լուծում չի գտել :
  Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց , երիտասարդներին , իմ տարեկիցներին խոսել հայեցի , չօգտագործել օտարամոլ բառեր : Ի վերջո հայը պետք է հասկանա , որ հայերենը թանկ է բոլոր լեզուներից , քանի որ հայերենով են խոսել իր պապերը , նախնիները : Թեև շատ ավելի դյուրին լեզուներ կան կամ տարածված լեզուներ , ինչպիսիք են անգլերենը , ֆրանսերենը , գերմաներենը , բայց հայերենը դա մերն է , և յուրաքանչյուրս պետք է տիրապետենք մեր լեզվին և չպղտորենք այն թուրքերենից , ռուսերենից կամ այլ լեզուներից վերցված բառերով :
 Ինչ է նշանակում ազիզ բառը , որը վերցված  է թուրքերենից , կամ թե ինչու ենք մենք ասում վեդրո , եթե կա ավելի հեշտ և գեղեցիկ բառ ` դույլ , խոլոդելնիկի փոխարեն ինչու չօգտագործել սառնարան : Մինչև հիմա չեմ հասկանում ջիգյար բառի իմաստը ... Այսպիսի օրինակներ կարող ենք շատ մեջբերել : Բավ է հայերենի հաշվին մեր ազգի մեջ տարածենք օտար բառեր , բավ է հանդուրժել հայոց լեզուն արատավորողներին ... Հարգենք մեզ և մեր լեզուն , ի վերջո զուր չէ , որ ասել են " Հայերենով խոսում են աստվածները " : 
  • Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:   Միսաք Մեծարենց
  •   Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է  Աղոթքի լեզու, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
  • Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է :
  •   Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։

Комментариев нет: