вторник, 31 января 2012 г.

Պահպանենք ազգայինը ...

Շատ անգամ եմ լսել , որ մարդիկ խառնում են ,,ռաբիս,, կոչված երաժշտությունը և ազգային երգը : Սակայն դա սխալ պատկերացում է : Երբեք չի կարելլի համեմատել մեկը մյուսի հետ : Միթե կարող ենք նույնացնել Կոմիտասի ,, Կռունկը,, Սայաթ-Նովայի ,, Թամամ աշխարհ,,-ը  և , օրինակ , ,, Դարդերս ում պատմեմ ,,-ը : Դրանք շատ տարբեր են : Մեկը մաքուր , զուլալ հայկական երաժշտություն է , իսկ մյուսը կարող եմ անվանել պարզապես թուրքական նամազ : Ճիշտ է , առանց ,,ռաբիսի,, ևս մեր կյանքը անհնար է պատկերացնել , քանի որ , համոզված եմ , հարսանիքների ընթացքում չի հնչի հորովել և կամ  մեկ այլ հայկական ազգային երգ : Սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ : Կարծում եմ չպետք է ,, ռաբիսը ,, մուտք գործի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ հեռուստատեսություն ,, քանի որ վայել չէ մեզ  հեռարձակել  թուրքական երաժշտություն , այն դեպքում , երբ մենք վատ ենք վերաբերում այդ ազգին : Միթե չի կարելի հնչեցնել մեր հայկականը , օրինակ մեր քաղաքային ֆոլկլյորի նմուշները , որոնք մեզ մոտ շատ են :
 Ես իհարկե հասկանում եմ , որ ռաբիսը դա գումար աշխատելու շատ հեշտ և լավ միջոց է , սակայն դրա հետևանքով տուժում է մեր սերունդը : Չեմ կարծում , թե 3 տարեկան երեխան կերգի ,, Իմ ախպերը,, երգը , եթե չլսի հեռուստատեսությամբ : Դա արդեն իսկ  մատղաշ սերնդի մոտ զարգացնում է ոչ ճիշտ երաժշտական ճաշակ : Ռաբիսը պետք է մնա կոմերցիոն ձեռնարկությունների ներսում , ինչպես շանսոնն է : Դրա փոխարեն սերունդը պետք է կրթել մեր հայկական երաժշտությամբ , քաղաքային ֆոլկլյորով : Չէ որ ունենք այնպիսի հրաշալի կոմպոզիտորներ , ստեղծագործողներ , ինչպիսիք են Արթուր Մեսչյանը , Հարութ Փամբուկչյանը , Ռուբեն Հախվերդյանը , Հովհաննես Բադալյանը և այլ անձիք : Այս մարդկանց երգերով է դաստիարակվել մի ամբողջ սերունդ , որը կոչվում է ոսկե սերունդ : Իսկ այժմ ? Փորձեք հարցնել 3 դասարանի երեխային , թե ով է Կոմիտասը  կամ Սայաթ-Նովան , կամ էլ Ջիվանին , և դուք պատասխան չեք ստանա , իսկ փորձեք հարցնել ով է Նանան , ով է Սպիտակցի Հայկոն , ով է Թաթուլը ??? Դե չեմ խոսում էստրադայի մասին , քանի որ այն քիչ թե շատ ծանոթ է բոլորիս :
 Մի առանձին թեմա է իրենից ներկայացնում ռաբիս երգերի տեքստը , որտեղ կան շատ բառեր , որոնք վատ օրինակ են մեր սերնդի համար : Օրինակ համբույրի փոխարեն համբյուր , եղբոր փոխարեն ախպեր և այլն :
 ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ ևՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՍԵԼ , ՈՐ ԵՍ ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ՌԱԲԻՍ ԵՐևՈՒՅԹԸ , ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՅԴ ԵՐևՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ , ՈՐԸ ՎԱՏ ՕՐԻՆԱԿ Է ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ, ԻՀԱՐԿԵ ԱՌԱՆՑ ՌԱԲԻՍԻ ՉԿԱ ՀԱՐՍԱՆԻՔ , ԲԱՅՑ ՌԱԲԻՍԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ , ԱՅԼ ՈՉ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ;
  P.S  Համեմատեք ինքներդ . 

Комментариев нет: