вторник, 31 января 2012 г.

Պահպանենք ազգայինը ...

Շատ անգամ եմ լսել , որ մարդիկ խառնում են ,,ռաբիս,, կոչված երաժշտությունը և ազգային երգը : Սակայն դա սխալ պատկերացում է : Երբեք չի կարելլի համեմատել մեկը մյուսի հետ : Միթե կարող ենք նույնացնել Կոմիտասի ,, Կռունկը,, Սայաթ-Նովայի ,, Թամամ աշխարհ,,-ը  և , օրինակ , ,, Դարդերս ում պատմեմ ,,-ը : Դրանք շատ տարբեր են : Մեկը մաքուր , զուլալ հայկական երաժշտություն է , իսկ մյուսը կարող եմ անվանել պարզապես թուրքական նամազ : Ճիշտ է , առանց ,,ռաբիսի,, ևս մեր կյանքը անհնար է պատկերացնել , քանի որ , համոզված եմ , հարսանիքների ընթացքում չի հնչի հորովել և կամ  մեկ այլ հայկական ազգային երգ : Սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ : Կարծում եմ չպետք է ,, ռաբիսը ,, մուտք գործի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ հեռուստատեսություն ,, քանի որ վայել չէ մեզ  հեռարձակել  թուրքական երաժշտություն , այն դեպքում , երբ մենք վատ ենք վերաբերում այդ ազգին : Միթե չի կարելի հնչեցնել մեր հայկականը , օրինակ մեր քաղաքային ֆոլկլյորի նմուշները , որոնք մեզ մոտ շատ են :
 Ես իհարկե հասկանում եմ , որ ռաբիսը դա գումար աշխատելու շատ հեշտ և լավ միջոց է , սակայն դրա հետևանքով տուժում է մեր սերունդը : Չեմ կարծում , թե 3 տարեկան երեխան կերգի ,, Իմ ախպերը,, երգը , եթե չլսի հեռուստատեսությամբ : Դա արդեն իսկ  մատղաշ սերնդի մոտ զարգացնում է ոչ ճիշտ երաժշտական ճաշակ : Ռաբիսը պետք է մնա կոմերցիոն ձեռնարկությունների ներսում , ինչպես շանսոնն է : Դրա փոխարեն սերունդը պետք է կրթել մեր հայկական երաժշտությամբ , քաղաքային ֆոլկլյորով : Չէ որ ունենք այնպիսի հրաշալի կոմպոզիտորներ , ստեղծագործողներ , ինչպիսիք են Արթուր Մեսչյանը , Հարութ Փամբուկչյանը , Ռուբեն Հախվերդյանը , Հովհաննես Բադալյանը և այլ անձիք : Այս մարդկանց երգերով է դաստիարակվել մի ամբողջ սերունդ , որը կոչվում է ոսկե սերունդ : Իսկ այժմ ? Փորձեք հարցնել 3 դասարանի երեխային , թե ով է Կոմիտասը  կամ Սայաթ-Նովան , կամ էլ Ջիվանին , և դուք պատասխան չեք ստանա , իսկ փորձեք հարցնել ով է Նանան , ով է Սպիտակցի Հայկոն , ով է Թաթուլը ??? Դե չեմ խոսում էստրադայի մասին , քանի որ այն քիչ թե շատ ծանոթ է բոլորիս :
 Մի առանձին թեմա է իրենից ներկայացնում ռաբիս երգերի տեքստը , որտեղ կան շատ բառեր , որոնք վատ օրինակ են մեր սերնդի համար : Օրինակ համբույրի փոխարեն համբյուր , եղբոր փոխարեն ախպեր և այլն :
 ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ ևՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՍԵԼ , ՈՐ ԵՍ ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ՌԱԲԻՍ ԵՐևՈՒՅԹԸ , ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՅԴ ԵՐևՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ , ՈՐԸ ՎԱՏ ՕՐԻՆԱԿ Է ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ, ԻՀԱՐԿԵ ԱՌԱՆՑ ՌԱԲԻՍԻ ՉԿԱ ՀԱՐՍԱՆԻՔ , ԲԱՅՑ ՌԱԲԻՍԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ , ԱՅԼ ՈՉ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ;
  P.S  Համեմատեք ինքներդ . 

воскресенье, 29 января 2012 г.

Պատուհանից այնկողմ` հեքիաթ...

Նայում ես պատուհանից և տեսնում ճերմակ հեքիաթ : Շուրջը ձյուն է , հրաշք ձյուն , այնքան փափուկ , կարծես նման է հրեշտակի թևերին : Իսկ ծառերը , նրանք նման են սպիտակազգեստ հարսների , որոնք զարդարված են սպիտակ մարգարիտներով :
Այս տարի ձմեռն այնքան էլ ձնառատ չէ , և նոր-նոր է սկսել ծատ ձյուն տեղալ ...
 Ճիշտ է ասվածը , թե տարվա ամեն մի եղանակ իր յուրահատկությունն ունի . գարունը նման է փարթամ երեխայի , որը նոր է հասակ առնում ե ծաղկում , ամառը` ժիր ու զվարթ պատանու , աշունը` կյանքի փորձն առած երիտասարդի , իսկ ձմեռը ասես ճերմակահեր ծերուկ լինի , որը եկել է հեռավոր ու հեքիաթային աշխարհից :
 Գեղեցիկ է ձմեռը , սակայն նրանում կա թախիծ , մելամաղձոտ տրամադրություն : Բայց այդ մելամաղձությունը կարող է կոտրվել ձմեռային փոթորկի ժամանակ : Այդ ժամ ամեն ինչ տակն ու վրա է լինում , ինչպես լինում է մի ծերունու հոգում , որը սկսում է զբաղվել իր սիրած գործով ...

Երազում եմ լինել այնտեղ...

Կարծում եմ յուրաքանչյուրն ունի իր երազների երկիրը : Ինձ մոտ այդ երկիրը Իսպանիան է : Երևի այդ երկրի ընտրությանը նպաստեց ֆուտբոլը , քանի որ իմ սիրելի ակումբը ` աշխարհահռչակ Ռեալ Մադրիդը , իսպանական ակումբ է , իսկ իմ ամենասիրելի հավաքականը Իսպանիայի հավաքականն է : Այժմ կփորձեմ հակիրճ ներկայացնել Իսպանիան և իսպանական մշակույթը : Ի դեպ իսպանացիները մեզ` հայերիս նման տաքարյուն են և բռնկվող: 



 Իսպանիայի բնակչությունը 40 847 371 մարդ է ։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան,Սարագոսան և Մալագան։


Իսպանիան մի արևմտյան երկիր է, որի մշակույթը ունի հունա-հռոմեական արմատներ։ Երկրի մշակույթի վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ժողովուրդներ, որոնք ապրել են պատմության ընթացքում, ներառած Իբերիացիները, Կելտերը, Հռոմեական կայսրությունը, Իսլամիստները, հրեաները և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։Իսպանիայի Իսպանիայի, իր Միջերկրական - ատլանտյան միջավայրովմեծ դեր է խաղացել իր մշակույթի ձևավորման հարցում։ Իսպանիան Իտալիայից հետո ունի երկրորդ ամենաշատ ՅՈՒՆԵՍԿՕ - ի Համաշխարհային ժառանգության վայրերը աշխարհում, ընդհանուր 40:
Իսպանիայի արվեստագետները մեծ ներդրումներ են ունեցել տարբեր Եվրոպական արվեստի շարժումներում։ Ի շնորհիվ աշխարհագրական և պատմական բազմազանության Իսսպանիայի արվեստ մեծ ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Մարրական ժառանգությունը Իսպանիայում, հատկապես Անդալուզիայում դեռևս կարելի է տեսնել այնպիսի քաղաքներում ինչպիսիք են Կորդոբան, Սևիլյան և Գրանադան։ Եվրոպայի թողած ազդեցությունը մեծ է ներառված Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հատկաբես Բարոկկոյի և Նոր դասականների ժամանակաշրջաններում։Իսպանիայում ամենաճանաչված մարզաձևը ֆուտբոլն է սկսած 20-րդ դարի սկզբից։ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան երկու ամենաճանաչված ակումբներն են Իսպանիայում և աշխարհում։ 
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Ֆուտբոլի եվրոպայի առաջնությունում 1964 և 2008 թվականներին և դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։Բասկետբոլը, թենիսը, հեծանվասպորտը, հանդբոլը, մոտոսպորտը և ավելի ուշ Ֆորմուլա 1-ը նույնպես շատ կարևոր են Իսպանիայում, և նրան հաճախ չեմպիոններ են դառնում այս մարզաձևերում։ Ներկայումս Իսպանիան համաշխարհային սպորտում մեծ տեղ է գրավում, հատկապես 1992 Ամառային Օլիմպիկանա խաղերից հետ Բարսելոնայում, որը մեծ դեր խաղաց երկրում սպորտի զարգացման գործում։Ռաֆայել Նադալը Իսպանիայի լավագույն թենիսիստն է, որը հաղթել է բազմաթիվ մեծ սաղավարտի և այլ մրցույթներում։ Ալբերտո Կոնտադորը իսպանացի լավագույն հեծանվորդն է որը հաղթել է բազմաթիվ մրցույթներում ներառած երեք անգամ Տուր դե Ֆրանսը։
 Ազգային տոներ
Ազգային տոները, որոնք նշում են Իսպանիայում ընդգրկում են կրոնական (Հռոմի կաթոլիկ), ազգային և տարածաշրջանային ավանդույթները։ Ամեն համայնք իրավունք ունի նշել առավելագույնը 14 ազգային տոն տարվա ընթացքում, որոնցից 9-ից ավելին որոշում է երկրի կառավարությունը:Իսպանիայի ազգային օրը հոկտեմբերի 12-ն է։





Հայկական show-business կամ ...

Անկեղծ ասած չեմ հասկանում հայկական show-business  ասվածը: Միթե Հայաստանում կա այդպիսի բան : Ի վիճակի չեմ թվարկել գոնե մի երկու հայկական <<աստղ>> , որոնք իրոք կարողանում են լավ երգել և ունեն բեմական կեցվածք : Հաճախ բեմ են բարձրանում այնպիսի կեցվածքով , որ կարծում ես , թե դուրս էին եկել հաց գնելու , ձեռքի հետ էլ մտել երգում են : Կամ , թե կան այնպիսինները , որոնք այնքան են շպարվում  , որ չենք էլ կարողանում տարբերել որտեղ  են նրանց մոտ աչքերը և որտեղ են շուրթերը :
  Էլ չեմ խոսում երգերի և այդ երգերի արտահայտած իմաստի մասին : Բոլորը, չգիտես ինչու երգում են սիրո մասին` ուժգին սեր , տխուր սեր , անպատասխան սեր և այլն : Միթե չի կարելի երգել մի այնպիսի երգ , որը լինի շատ պոզիտիվ , գեղեցիկ և տրամադրություն բարձրացնող , ինչու են բոլորը իմաստ փնտրում սիրային երգերի մեջ :
 Սա դեռ միայն էստրադային երգիչ-երգչուհիների մասին է , չեմ ցանկանում անդրադառնալ <<ռաբիս>> երաժիշտներին , քանի որ այնտեղ ավելիի վատն է պատկերը :
P.S. Սիրելի ընթերցող , սա իմ սուբյեկտիվ կարծիքն է , և այս հոդվածով ես միտում չունեմ նեղացնելու որևէ մեկին :
 Ի դեպ շատ քիչ հանդիպող ուրախ և լավ հայկական երգ:


суббота, 28 января 2012 г.

Բանակ- սա է մեր հպարտությունը

Այսօր եռակի տոն է ինձ համար : Այսօր ես բացեցի իմ բլոգը , այսօր է ծնվել քեռորդիս և իհարկե այսօր մեր բանակի կազմավորման 20 ամյակն է :
 Բանակի կազմավորումը պլանավորված չէր , այն ստեղծվեց պահի թելադրանքով , անհրաժեշտաբար : Այս գործին նպաստեցին շատ ու շատ հայրենասեր հայորդիներ : 20 տարվա երկար ճանապարհ է անցել մեր բանակը , կատարելագործվել է ւ հղկվել , և հիմա մենք ունենք այնպիսի բանակ , որով կարող ենք հպարտանալ : Այսօր մեր բանակը հզոր է և անսասան , իսկ մեր զինվորները ` անձնվեր , քաջ ու անվախ :


 Ես ի սրտե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին , քանզի նրանց շնորհիվ է , որ հիմա նստած եմ փափուկ բազկաթոռին և գրում եմ այս հոդվածը : Շնորհակալ եմ , որ դուք կաք , սիրելի զինվորներ :

Ուշ եկավ , բայց ոչ ուշացած...

Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած.

ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք,

Հասարակ մորից ու հորից ծնված ՝

Սերում են նրանք և ա´յն վայրենուց,

Որ էլ չէր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա´յն ծերուկից,

Որ նախընտրում էր քնել տակառում:

Սերում են նրանք և ա´յն պատանուց,

Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանայի հոգի են ծախում,

Միայն թե ամեն մտածածն իրենց.

Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:
 Այս տողերը պատկանում են Մեծն Սևակին : Կարծում եմ , այս տողերը գրելով նա չի էլ պատկերացրել , որ հենց նա է այն Մեծերց մեկը , որոնք ուշ են գալիս , բայց երբեք չեն ուշանում . որ նրան էլ , ինչպես բոլոր Մեծերին , բթամիտ ու տկար հասարակությունը միանգամից չի ընդունում :
 Սևակը շատերի համար մնաց անհասկանալի պոետ ,  անհասկանալի, ծանր ու բարդ բնավորությամբ մի մարդ , սակայն նա կարծես մի լուսատու ջահ էր , որը միայնակ փորձում էր ցրել  շուրջը սփռված խավարը :
 Թեև նրան չհասկացան իր ժամանակակիցները , սակայն նրան սիրում է այժմյան սերունդը : Սևակը անմահ է , քանի որ ապրում է հազարավոր հայերի սրտերում , և չիշտ է ասելը . << Մայր ապրում է 10 սրտերում , իսկ իսկական բանաստեղծը` հազարավորների >> : Այո , Սևակը ապրում է հազարավորների սրտում , նա իսկական Մեծ է : 

Վերջապես

Սա իմ նոր բլոգում գրված առաջին գրառումն է !!! Շատ երկար եմ տատանվել , մտածել եմ արժե արդյոք բացել բլոգ , թե չարժե , սակայն մի մարդ ինձ խորհուրդ տվեց բաց անել , և ես արդեն 2 անգամ հետևեցի նրա խորհրդին : Կարծում եմ Ձեզ , սիրելի ընթերցողներ , դուր կգան իմ գրառումները և հոդվածները :