пятница, 9 марта 2012 г.
Կտեսնենք արդյոք ...
Մշակույթագողերը ...
Այսօր շատ պատահական հանդիպեցի << Զարթիր Լաո >> երգի թուրքերեն տարբերակը ... Այս բացահայտումը ինձ զայրացրեց , պարզվում է հայկական այս երգը հանդիսանում թ թուրքական ֆուտբոլային ակումբի հիմնը .... Որքան ծիծաղելի է գողանալ մի երգ , որում հենց խոսվում է թուրքերի նկատմամբ հայերի ատելության մասին ...
Սուրճի նախապատմությունը ...

Գրեթե անհնար է պատկերացնել հայ տիկնանց կյանքը առանց մեկ գավաթ սուրճի ... Ոհ , ինչպիսի հաճույք է պարգևում այս ըմպելիքը մեզ , սակայն ոչ բոլորն են ծանոթ սուրճի նախապատմությանը ...
Հայտնաբերումը.
Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է

Հետաքրքիր տեղեկություն .
.jpg)
Անվանումը.

четверг, 8 марта 2012 г.
Ամենագեղեցիկ տոնը ...
Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:Տոնի պատմությունը ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, որը ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Այլ վարկածի համաձայն՝ այն շղարշ է՝ հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր: 1910-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում:Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում ՝Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին միաժամանակ նշվում է վեց երկրներում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն: Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական մի շարք երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:
Շնորհավոր ...
Այսօր մարտի 8 -ն է ` կանանց և աղջիկների միջազգային օրն է : Այս տոնի մասին կարելի է երկար խոսել , սակայն ես զուսպ կլինեմ բառեր շռայլելու հարցում և պարզապես կշնորհավորեմ կանանց և աղջիկների տոնը : Ի սրտե մաղթում եմ լինել առողջ , երջանիկ , հաջողակ , սիրել և լինել սիրված .... Իսկ տղաներին կմաղթեմ լինել համբերատար այս 1 ամսվա ընթացքում !
вторник, 6 марта 2012 г.
Գարունն է եկել ...
Գարունը այնքան ծաղիկ է վառել ,
Գարունը այնպես պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
Այնպես գգվող է երեկոն անափ ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
- Շուրջս վառված է մի անուշ տագնապ ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ .
-Կարծես , թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք...
Վահան Տերյան ...
110 տարվա փառքի ուղի ...
1902 թ. մարտի 6 ... Հիմնադրվեց մի թիմ , որը պետք է հետագայում դառնար միլիոնավոր մարդկանց կյանքի մի մասը , սիրո , պաշտամունքի առարկան ... 110 տարի այս թիմը անցել է զարտուղի ճանապարհով , ապրել անկումներ , պարտություններ , հիասթափություններ , բայց վերստին հզորացել և հասել մեծ նվաճումների ...Այս թիմի հետ են կապված միլիոնավոր մարդկանց , ինչպես նաև իմ կյանքը , ամեն մի պարտություն ստիպում է հուզվել և տխրել , իսկ ամեն մի հաղթանակ լցնում է հոգին անսահման հպարտությամբ և բերկրանքով ... Ռեալի ամեն մի խաղ ուղեկցվում է անսահման հուզականությամբ և էմոցիոնալ պոռթկումներով... Այժմ Ռեալ Մադրիդը մեր առջև ելնում է իբրև հզոր , անպարտելի մի թիմ , որը կարող է շատ բաների հասնել , որը ունի մեծ ներուժ և պոտենցիալ , դրա վկայությունն է վերջին շրջանում Ռեալի ցուցադրած խաղերը , որոնք ավարտվում էին փայլուն հաղթանակներով ... Ռեալը դա մի առանձին կյանք է , կյանքի մի մասնիկ , առանց որի հնարավոր չէ պատկկերացնել մեր առօրյան ...
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել . |
Подписаться на:
Сообщения (Atom)