воскресенье, 13 января 2013 г.

Հայկական Fashion , թե նոր բամբասանքների առիթ ...

Ոչմեկի համար գաղտնիք չէ , որ ինչպես ողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում զարգանում  է բլոգոսֆերան , ամենօր հայտնվում են նոր բլոգերներ , որոնցից մեկն էլ ես եմ , համարյա 1 տարվա փորձով բլոգեր եմ և մեծ սիրով պատրաստ եմ օգնել սկսնակներին և իքնքս էլ դեմ չեմ ավելի փորձառուներից խորհուրդներ հարցնել : 
 Եվ ահա հայկական բլոգոսֆերայում արդեն մի քանի ամիս է հայտնվել է 16-ամյա աղջիկ , որը ցնցել է ողջ հայկական համացանցը : Կարծում եմ գուշակեցիք ՝ խոսքս այսօր Անժելա Մկրտչյանի մասին է , մի աղջիկ , որը իմ հասակակիցն  է , և որը շատ է ենթարկվում քննադատությունների : Թեև ես ոչ ոքի չեմ ցանկանում պաշտպանել , սակայն ցանկանում  եմ դիմել բոլոր այն մարդկանց , որոնք  քննադատում են այս աղջկան . 

- Հերիք է քննադատեք , ինչ է արել նա ձեզ  ?  Խոսքը ոչ գրագետ է? Իսկ դուք առօրյայում օգտագործում եք  ոսկեղենիկ հայերենը ? Իհարկե ոչ : Կան մարդիկ , որ 30 տարեկան են , բայց  խայտառակ կերպով են շպարվում , իսկ այս աղջիկը շատ օգտակար խորհուրդներ է տալիս , որոնք շատ պետք են աղջիկներին :  Ես ինքս շատ նեյտրալ եմ վերաբերում Անժելային , ինքս  շատ լավ տիրապետում եմ շպարի գաղտնիքներին , չեմ հետևում նրան , սակայն չեմ էլ հասկանում քննադատներին , որոնք ոչինչ չեն հասկանում և քննադատում են : Վերջ տվեք , ամոթ է : 

Հայելի ...

Վերնագրից կարող եք ենթադրել , թե հիմա խոսելու եմ հայելիներից , սակայն դուք կսխալվեք ... Ես խոսելու եմ ոչ թե հայելու մասին , որը մենք օգտագործում ենք մեր պատկերը տեսնելու համար , այլ այն հայելու մասին , որը օգնում է  ճանաչել ինքներս մեզ : Այդ հայելին մենակությունն է ... Այո , հենց մենակությունը ... Երբ մենք մենակ ենք ֆիզիկապես , մենք  մենակ ենք մնում նաև մեր մտքերի , մտածմունքների , վախերի հետ , և միայն մենակությունն է ստիպում , որ հանենք այն բոլոր դիմակները , որոնք կրում ենք ... Մենակություն ասելով ես ի նկատի չունեմ այն , որ մարդ պետք է բաժանվի իր ընկերներից , շրջապատից ,այլ ենթադրում եմ այն ժամանակահատվածը , երբ մարդ մենակ է մնացել , և այդ ժաամանակամիջոցը կարող է դառնալ մտորումների ժամանակ , երբ մենք կարողանում ենք հստակորեն ճանաչել ինքներս մեզ ... Ես ինքս պաշտում եմ այն ժամանակը , երբ մենակ եմ մնում  և կարողանում եմ իմի բերել մտքերս , զգացմունքներս , դասավորել բառերս .... Ահա թե ինչու է իմ բլոգը կրում հենց  ,, Մենակություն ,, ( lat. Solitude ) անվանումը ... Ես այս նյութով ցանկանում եմ ազատել ձեզ մենակ մնալու վախից ... Երբ մենակ եք , հիշեք , որ դուք ինքներդ ձեզ հետ եք , և անկեղծ եք , մտածեք ձեր արարքների մասին ...

Արևը կբացվի ...

Կբացվի արևը իմ հոգու , մութը կցրվի , կմտնի լույսը ... Ու գիտեմ , որ շուտ կգա բաղձալի այդ օրը , երբ կժպտամ առանց լացս թաքցնելու , առանց քեզ նայելու , կժպտամ հաստատ , ու վստահ կքայլեմ , կբռնեմ ձեռքը քո ու կասեմ , որ սիրում եմ ու նույն պատասխանը ես կլսեմ ... Բայց դեռ հոգումս մութ ա , ցուրտը պատել ա միտքս , դողում ա սիրտս , կոտրվածա հիմա ու մենակ հույսն ա , որ ապրում ա , որ դեռ իմ մեջ շնչում ա , ու հենց ինքն ինձ խոստանում ա , որ կգա օրը , երբ կուրախանամ ես , երբ էլ թաքուն չեմ լացի , չեմ ասի որ հոգնել եմ կյնքից անիմաստ ու գիտեմ , որ արևը իմ համար էլ կբացվի , լույսը հոգուս մեջ կթափանցի ու դու էլ կողքս կլինես այդժամ , կգրես ու չես թողնի որ գնամ ... Արևը կբացվի ... Հաստատ կբացվի ...

суббота, 12 января 2013 г.

Նոր տարի ՝ հին տոմար ...

Ինչպես մեզ հայտնի է մեր ժամանակագրությունը բաժանվում է 2 խմբի ՝ Հին տոմար և Նոր կամ Գրիգորյան տոմար : Այս 2 տոմարների միջև տարբերությունը կազմում է 13 օր , այսինքն հայկական հին տոմարի համաձայն հունվարի 13 - ի լույս 14 - ի գիշերը մենք նշում ենք Նոր Տարին ՝ հին տոմարով , իսկ ժողովուրդն այն անվանում է Հին Նոր Տարի : Քանի որ ես տեխնիկական որոշ խնդիրների պատժառով չկարողացա շնորհավորել ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը , հարգելի ընթերցողներ , ես ցանկանում եմ Հին Նոր տարվա նախօրեին սրտանց շնորհավորել և մաղթել ամենալավն ու բարին : Եղեք ուրախ և երջանիկ ՝ անկահ բոլոր հանգամանքներից : Ուրահությամբ բացեք ձեր սրտի և հոգու դռները և ներս թողեք դրական ու բարի էմոցիաները ՝ վանելով չարն ու նենգը :