Եվ ահա կրկին ես , վերադարձա , լռությունս երկար էր , սակայն այսօր ես կխոսեմ : Ինձ խոսել է ստիպում այս օրը , քանի որ այսօր ինձ համար հարազատ և շատ լավ մարդու ծննդյան օրն է : Նա իմ կյանքում հայտնվեց պատահական սակայն այդ պատաականության մեջ կար մի խորհուրդ ՝ Աստված էր ինձ համար նախանշել այս մարդուն ՝ որպես լավ ընկեր և հարազատ : Եվ ես շնորհակալ եմ , որ նա մտավ իմ կյանք , և գուցե նա հիմա կարդում է տողերս : Պարզապես կմախթեմ նրան . Լավ օրից բացի վատ օր չտեսնես , երջանիկ եղիր և եղիռ այսպես , երբեք չփոխվես ... Կամք ունես հզոր , հասիր ուզածիդ , երբեք չվհատվես , Աստված է կողքիդ , բայց թե աշխարհն էլ ողջ երես թեքի , միևնույնն է ՝ կմնամ քո կողքին ...
Solitude
Nosce te ipsum
суббота, 13 апреля 2013 г.
воскресенье, 13 января 2013 г.
Հայկական Fashion , թե նոր բամբասանքների առիթ ...
Ոչմեկի համար գաղտնիք չէ , որ ինչպես ողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում զարգանում է բլոգոսֆերան , ամենօր հայտնվում են նոր բլոգերներ , որոնցից մեկն էլ ես եմ , համարյա 1 տարվա փորձով բլոգեր եմ և մեծ սիրով պատրաստ եմ օգնել սկսնակներին և իքնքս էլ դեմ չեմ ավելի փորձառուներից խորհուրդներ հարցնել :
Եվ ահա հայկական բլոգոսֆերայում արդեն մի քանի ամիս է հայտնվել է 16-ամյա աղջիկ , որը ցնցել է ողջ հայկական համացանցը : Կարծում եմ գուշակեցիք ՝ խոսքս այսօր Անժելա Մկրտչյանի մասին է , մի աղջիկ , որը իմ հասակակիցն է , և որը շատ է ենթարկվում քննադատությունների : Թեև ես ոչ ոքի չեմ ցանկանում պաշտպանել , սակայն ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց , որոնք քննադատում են այս աղջկան .

- Հերիք է քննադատեք , ինչ է արել նա ձեզ ? Խոսքը ոչ գրագետ է? Իսկ դուք առօրյայում օգտագործում եք ոսկեղենիկ հայերենը ? Իհարկե ոչ : Կան մարդիկ , որ 30 տարեկան են , բայց խայտառակ կերպով են շպարվում , իսկ այս աղջիկը շատ օգտակար խորհուրդներ է տալիս , որոնք շատ պետք են աղջիկներին : Ես ինքս շատ նեյտրալ եմ վերաբերում Անժելային , ինքս շատ լավ տիրապետում եմ շպարի գաղտնիքներին , չեմ հետևում նրան , սակայն չեմ էլ հասկանում քննադատներին , որոնք ոչինչ չեն հասկանում և քննադատում են : Վերջ տվեք , ամոթ է :
Հայելի ...
Վերնագրից կարող եք ենթադրել , թե հիմա խոսելու եմ հայելիներից , սակայն դուք կսխալվեք ... Ես խոսելու եմ ոչ թե հայելու մասին , որը մենք օգտագործում ենք մեր պատկերը տեսնելու համար , այլ այն հայելու մասին , որը օգնում է ճանաչել ինքներս մեզ : Այդ հայելին մենակությունն է ... Այո , հենց մենակությունը ... Երբ մենք մենակ ենք ֆիզիկապես , մենք մենակ ենք մնում նաև մեր մտքերի , մտածմունքների , վախերի հետ , և միայն մենակությունն է ստիպում , որ հանենք այն բոլոր դիմակները , որոնք կրում ենք ... Մենակություն ասելով ես ի նկատի չունեմ այն , որ մարդ պետք է բաժանվի իր ընկերներից , շրջապատից ,այլ ենթադրում եմ այն ժամանակահատվածը , երբ մարդ մենակ է մնացել , և այդ ժաամանակամիջոցը կարող է դառնալ մտորումների ժամանակ , երբ մենք կարողանում ենք հստակորեն ճանաչել ինքներս մեզ ... Ես ինքս պաշտում եմ այն ժամանակը , երբ մենակ եմ մնում և կարողանում եմ իմի բերել մտքերս , զգացմունքներս , դասավորել բառերս .... Ահա թե ինչու է իմ բլոգը կրում հենց ,, Մենակություն ,, ( lat. Solitude ) անվանումը ... Ես այս նյութով ցանկանում եմ ազատել ձեզ մենակ մնալու վախից ... Երբ մենակ եք , հիշեք , որ դուք ինքներդ ձեզ հետ եք , և անկեղծ եք , մտածեք ձեր արարքների մասին ...
Արևը կբացվի ...
Կբացվի արևը իմ հոգու , մութը կցրվի , կմտնի լույսը ... Ու գիտեմ , որ շուտ կգա բաղձալի այդ օրը , երբ կժպտամ առանց լացս թաքցնելու , առանց քեզ նայելու , կժպտամ հաստատ , ու վստահ կքայլեմ , կբռնեմ ձեռքը քո ու կասեմ , որ սիրում եմ ու նույն պատասխանը ես կլսեմ ... Բայց դեռ հոգումս մութ ա , ցուրտը պատել ա միտքս , դողում ա սիրտս , կոտրվածա հիմա ու մենակ հույսն ա , որ ապրում ա , որ դեռ իմ մեջ շնչում ա , ու հենց ինքն ինձ խոստանում ա , որ կգա օրը , երբ կուրախանամ ես , երբ էլ թաքուն չեմ լացի , չեմ ասի որ հոգնել եմ կյնքից անիմաստ ու գիտեմ , որ արևը իմ համար էլ կբացվի , լույսը հոգուս մեջ կթափանցի ու դու էլ կողքս կլինես այդժամ , կգրես ու չես թողնի որ գնամ ... Արևը կբացվի ... Հաստատ կբացվի ...
суббота, 12 января 2013 г.
Նոր տարի ՝ հին տոմար ...
Ինչպես մեզ հայտնի է մեր ժամանակագրությունը բաժանվում է 2 խմբի ՝ Հին տոմար և Նոր կամ Գրիգորյան տոմար : Այս 2 տոմարների միջև տարբերությունը կազմում է 13 օր , այսինքն հայկական հին տոմարի համաձայն հունվարի 13 - ի լույս 14 - ի գիշերը մենք նշում ենք Նոր Տարին ՝ հին տոմարով , իսկ ժողովուրդն այն անվանում է Հին Նոր Տարի : Քանի որ ես տեխնիկական որոշ խնդիրների պատժառով չկարողացա շնորհավորել ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը , հարգելի ընթերցողներ , ես ցանկանում եմ Հին Նոր տարվա նախօրեին սրտանց շնորհավորել և մաղթել ամենալավն ու բարին : Եղեք ուրախ և երջանիկ ՝ անկահ բոլոր հանգամանքներից : Ուրահությամբ բացեք ձեր սրտի և հոգու դռները և ներս թողեք դրական ու բարի էմոցիաները ՝ վանելով չարն ու նենգը :
воскресенье, 9 декабря 2012 г.
A.S.A.L.A ( Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) ...
![]() |
Հակոբ Հակոբյան( Հարություն Թագուշյան ) A.S.A.L.A - ի հիմնադիր անդամ , հայ ազգի հերոս |
Այսօր թերթում էի Հայոց պատմության 6-8-րդ դասարանների դասագրքերը և անասելի զայրույթով և վրդովմունքով լցվեցի , քանի որ չգտա մի ամբողջական նյութ , թեմա , որը կվերաբերվեր A.S.A.L.A - ին : այդ իսկ պատճառով այժմ հայերի մեծամասնությունը չգիտի , թե ինչ է A.S.A.L.A- ն , շատերը կարծում են , թե դա թուրքական անվանում է կամ անիմաստ հապավում , սակայն որտեղից իմանա հայ ազգիս մեծ մասը , որ A.S.A.L.A-ն հանդիսանում էր մեր փրկության օղակը այն ժամանակ , երբ այլևս անհույս էր Հայաստանը : Շատ եմ ցանկանում , որ բոլորը կարդան այս նյութը և ճանաչեն ազգի հերոս զավակներին : Խնդրում եմ կարդացեք :
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն է։Ստեղծվել է 1975-ին։ Նպատակն է ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավվածԱրևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։
ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից ։ ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։
ՀԱՀԳԲ գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության։ ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ազգ-ազատագրական շարժման գործիչներին։
Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել1975-ի հունվարի 20-ին` ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում` նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստության հայ քաղաքական կազմակերպությունները անզորության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։
1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին Արևելքի երկրների և այլուր բնակվող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը։ 1973-84-ին աշխարհի տարբեր վայրերում ռազմական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա. գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձվել է ՀԱՀԳԲ։ 1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի քաղաքներում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը(մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրացործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։
Փիեռ Գյուլումյանը (1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն Էքմեչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» զործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Բասմաջյանը Թովմասյանը (1983-ին դատապարտվել է 30-ամյա բանտարկության), Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության` Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար, Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990-ին, Ս.Նայիրյանը` 1994-ին, Զավեն Պետրոսյանը (1983-ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել է հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983-ին ձերբակալվել է Բեյրութում, ազատվել է 1986-ին), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984-ին Թեհրանում` հակաթուրքական գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981-ին գնդակահարվել են իրանական բանտում), Վարդան Շրիվանյանը (1985-ին գնդակահարվել է իրանական բանտում)։
1980-ական թթ. սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու, ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը , Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։
1984-ից մինչև 1991-ի դեկտեմբերի 19 -ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել։ Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում` արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ։ 1988-ից ԼՂԻՄ-ի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջարկների դիրքերում։
1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։

А Вам Слабо ? ...
Այս նյութս ռուսերենով եմ վերնագրել , քանի որ մեր վեհաշուք հայոց լեզվում չկարողացա գտնել այնպիսի բառեր , որոնք կհամապատասխանեին այն նկարներին , որոնք ես հիմա կներկայացնեմ , քանի որ իրոք անհավանական է , ինչպես կարելի է հասարակ մատիտով ստեղծել այսպիսի նկարներ : Օրեցօր ավելի եմ համոզվում , որ արվեստը սահմաններ չունի ...
суббота, 8 декабря 2012 г.
Подписаться на:
Сообщения (Atom)