- Յուրաքանչյուր կատվի քթի թողած հետքը տարբեր է , երբեք չենք կարող հանդիպել կատուների , որոնք ունեն քթի նույն հետք ...
- Սոված գայլը կարող է ուտել ընդհուպ մինչև 10 կգ միս , այնինչ նրա օրվա մասնաբաժինը կազմում է ընդամենը 2 կգ ...
- Նվազ սսնդի դեպքում ժապավենաձև որդը կարող է ուտել (ոչնչացնել) իր մարմնի ընդհուպ մինչև 95 % - ը ...
- Սեղանի շուրջ առաջին պատառաքաղը օգտագործվել է 1630 թ. հունիսի 25 - ին ամերիկացի Ջոն Ուինթրոփի կողմից ...
- Բրիտանական Կայսերական թագի վրա առկա է 1783 ադամանդ , որոնցից ամենամեծը << Աֆրիկայի աստղ >> անունը կրող քարն է (309 կարատ ) ...
- Ամերիկայի նախագահ Ջիմ Քարթերը կարող էր կարդալ 2000 բառ / րոպե արագությամբ...
- Խնձորի և բանանի բուրմունքը օգնում է նիհարել...
- Տարեկան ամբողջ աշխարհում սպառվում է 567 միլիարդ հավկիթ ...
- Դեռևս որոշ երկրներում համբույրը համարվում է դատապարտելի : Օրինակ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում մինչ այժմ գործում է մի օրենք , որի համաձայն բեղերով տղամարդուն արգելվում է համբուրվել : Իսկ մեկ այլ նահանգում կիրակի օրերին արգելվում է համբուրել կնոջը ...
- Մարդը բնության էակներից միակն է , որ ընդունակ է ուղիղ գծեր տանել ...
- Մրջյունը միակն է , որի ուղեղի չափսերը գերազանցում են մարմնի չափսերին...
- Ութոտնուկի աչքի բիբը ունի եռանկյունու տեսք ...
- Նույնիսկ ամենաչար մարդու հոգում կա բարության նշույլ : Օրինակ Ադոլֆ Հիտլերը հանդես էր գալիս կենդանիների պաշտպանությամբ և իր սննդակարգից բացառել էր մսամթերքը ...
- Ալբերտ Էյնշտեյնը իր առաջին բառերն արտասանել է 9 տարեկան հասակում . դրա պատճառով է , եր նրա ծնողները կարծում էին , թե երեխան մտվոր արատներ ունի ...
- Պատմության մեջ օլիմպիական խաղերի մ.թ.ա. 776 թ. առաջին հաղթողն է եղել մի խոհարար Էլլադայից Կորեբ անունով ...
- '' Օսկարի'' առաջին մրցանակը հանձնվել է 1929 թ. մայիսի 16-ին ...
- Լեոնարդո դա Վինչին միյան Մոնա Լիզայի շրթունքները նկարելու համար վատնել է 12 տարի...
- Ամենակարճատև պատերազմը գրանցվել է 1896 թ. - ին , երբ Անգլիան հարձակում էր կատարել Զանզիբարի վրա ... Պատերազմը տևել է շուրջ 38 րոպե ...
вторник, 28 февраля 2012 г.
Հետաքրքիր է իմանալ ...
Սեր ...

- Կարծում եմ պետք է ընտրել հաջողությունը :
- Իսկ ես կհրավիրեի հարստությանը ,- պատասխանեց կինը :
Երեխան , որ անկյունում կանգնած լուռ լսում էր ծնողներին , մոտեցավ և ասաց .
- Եկեք հրավիրենք սիրուն , և այդ դեպքում մենք բոլորս սիրով և համերաշխ կապրենք :
Ամուսինը նույնպես համաձայնեց երեխայի հետ և ասաց կնոջը , որ գնա և հրավիրի սիրուն :
Կինը գնաց և ասաց.
- Որ մեկն է ձեզանից սերը ? Դու այսօր կլինես մեր հյուրը :
Սեր անունով ծերուկը կանգնեց ոտքի և մտավ տուն , նրան հետևեցին նրա ընկերները : Ապշահար կինն ասաց.
- Բայց դուք ասացիք , որ ձեզանից միայն մեկը պետք է ներս մտնի ...
- Ճիշտ է , եթե դուք ընտրեիք հարստությունը կամ երջանկությունը , ապա մենք կմնաինք դրսում ,և մեզանից միայն մեկը կմտներ ներս : Բայց մենք անբաժան ենք սիրուց , որտեղ նա է գնում , այնտեղ էլ` մենք , դուք ընտրեցիք սիրուն , իսկ մենք նրա հետ կհյուրընկալենք ձեր տանը :
P.S. Հարգելիներս հետևությունները թողնում եմ ձեզ...
Ավելի լավ է լինել համր ...
Ավելի լավ է հայը լինի համր , քան օտարախոս ...
Գ. Նժդեհ
Եղել ենք , կանք .... Բայց կլինենք արդյոք? Այս հարցին շատերը կպատասխանեն << Այո , ինչու չպետք է լինենք >> : Սակայն դա մի շատ վիճելի հարց է ...
Հայը դարեր շարունակ դատապարտված է եղել պայքարել օտարների դեմ , պայքարել հանուն ազատության , հանուն հայրենիքի ... Կյանքի և գոյատևման այս զարտուղի ճանապարհին շատերն են կորցրել ազգայինն ու սեփականը , ձուլվել ու վերացել են , բայց ոչ հայերը ... Չեմ ծանրաբեռնի Ձեզ պատմական անցքերով ու դեպքերով , բայց կասեմ , որ մեր գոյատևման միակ զենքը եղել է մեր լեզուն ` հայերենը .... Հայոց լեզուն շատ փոփոխություններ է կրել , նույնիսկ մի ժամանակաշրջանում այն համարյա բաժանվել էր 2 մասի` գրականության լեզու և խոսակցական .... Սակայն ոչ մի դարաշրջանում , ժամանակաշրջանում հայոց լեզուն այս չափ չի աղավաղվել ... Իհարկե դա նաև խորհրդային իշխանությունների քաղաքականության հետևանքն էր , բայց այնուամենայնիվ շատ ցավալի է հայոց լեզվի վիճակը ... Այս խնդիրը շատ անգամներ է բարձրացվել , սակայն դեռ ոչ մի լուծում չի գտել :
Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց , երիտասարդներին , իմ տարեկիցներին խոսել հայեցի , չօգտագործել օտարամոլ բառեր : Ի վերջո հայը պետք է հասկանա , որ հայերենը թանկ է բոլոր լեզուներից , քանի որ հայերենով են խոսել իր պապերը , նախնիները : Թեև շատ ավելի դյուրին լեզուներ կան կամ տարածված լեզուներ , ինչպիսիք են անգլերենը , ֆրանսերենը , գերմաներենը , բայց հայերենը դա մերն է , և յուրաքանչյուրս պետք է տիրապետենք մեր լեզվին և չպղտորենք այն թուրքերենից , ռուսերենից կամ այլ լեզուներից վերցված բառերով :
Ինչ է նշանակում ազիզ բառը , որը վերցված է թուրքերենից , կամ թե ինչու ենք մենք ասում վեդրո , եթե կա ավելի հեշտ և գեղեցիկ բառ ` դույլ , խոլոդելնիկի փոխարեն ինչու չօգտագործել սառնարան : Մինչև հիմա չեմ հասկանում ջիգյար բառի իմաստը ... Այսպիսի օրինակներ կարող ենք շատ մեջբերել : Բավ է հայերենի հաշվին մեր ազգի մեջ տարածենք օտար բառեր , բավ է հանդուրժել հայոց լեզուն արատավորողներին ... Հարգենք մեզ և մեր լեզուն , ի վերջո զուր չէ , որ ասել են " Հայերենով խոսում են աստվածները " :
Գ. Նժդեհ
Եղել ենք , կանք .... Բայց կլինենք արդյոք? Այս հարցին շատերը կպատասխանեն << Այո , ինչու չպետք է լինենք >> : Սակայն դա մի շատ վիճելի հարց է ...

Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց , երիտասարդներին , իմ տարեկիցներին խոսել հայեցի , չօգտագործել օտարամոլ բառեր : Ի վերջո հայը պետք է հասկանա , որ հայերենը թանկ է բոլոր լեզուներից , քանի որ հայերենով են խոսել իր պապերը , նախնիները : Թեև շատ ավելի դյուրին լեզուներ կան կամ տարածված լեզուներ , ինչպիսիք են անգլերենը , ֆրանսերենը , գերմաներենը , բայց հայերենը դա մերն է , և յուրաքանչյուրս պետք է տիրապետենք մեր լեզվին և չպղտորենք այն թուրքերենից , ռուսերենից կամ այլ լեզուներից վերցված բառերով :
Ինչ է նշանակում ազիզ բառը , որը վերցված է թուրքերենից , կամ թե ինչու ենք մենք ասում վեդրո , եթե կա ավելի հեշտ և գեղեցիկ բառ ` դույլ , խոլոդելնիկի փոխարեն ինչու չօգտագործել սառնարան : Մինչև հիմա չեմ հասկանում ջիգյար բառի իմաստը ... Այսպիսի օրինակներ կարող ենք շատ մեջբերել : Բավ է հայերենի հաշվին մեր ազգի մեջ տարածենք օտար բառեր , բավ է հանդուրժել հայոց լեզուն արատավորողներին ... Հարգենք մեզ և մեր լեզուն , ի վերջո զուր չէ , որ ասել են " Հայերենով խոսում են աստվածները " :
- Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք: Միսաք Մեծարենց
- Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է Աղոթքի լեզու, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
- Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է :
-
Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։
1 ամիս է ...
1 ամիս է անցել այն օրից , երբ ես բացեցի իմ բլոգը ... Իմ սեփական բլոգն ունենալու գաղափարը երկար ժամանակ էր , ինչ պտտվում էր գլխումս , սակայն չէի համարձակվում անել այդ , բայց մի շատ լավ մարդու խորհրդով և բաց արեցի իմ բլոգը , որը դարձավ մի ուրույն աշխարհ ինձ համար... Այս մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ գրել մի շարք նյութեր : Ճիշտ է , վերջին շրջանում շատ պասիվ եմ , քանի որ ծանրաբեռնված եմ դասերով , սակայն կաշխատեմ ավելի շատ գրառումներ կատարել , սիրելի ընթերցող :
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանցից , ովքեր հիմա կարդում են այս , շնորհաալ եմ , որ ժամանակ եք գտել ընթերցելու իմ գրառումները : Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցնկանում հայտնել իմ մտերիմ ընկերներին , որոնք սատար են կանգնել ինձ և օգնել են իրենց խորհուրդներով :

суббота, 11 февраля 2012 г.
Շոկոլադի շոկոլադե պատմությունը...

Ժամանակին Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։ 1999թ–ին Իւոալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։ Ինչ վերաբերում Է շոկոլադ-գիտություն «փոխհարաբերություններին», ապա աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված Է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում Է կյանքը։
Անունները խոսում են մեր փոխարեն...

Լուսինե նշանակում է լույս սփռող , լուսատու :
Հայկուհի-հայուհի , հայի աղջիկ
Մերի-ուրախ
Արմեն-հայ
Մարատ-ցանկալի
Նանե-աստվածուհի
Մանվել կամ Էմանուել-Աստված մեզ հետ
Կարինե-քնքուշ , գեղեցիկ , թովիչ
Լիանա-նրբակազմ , երիտասարդ
Արմինե-հայուհի /արաբ./ցանկալի
Ասպրամ-ճերմակ
Բելլա-անկրկնելի
Գագիկ-բարձունք , գագաթ
Գարիկ-գանձ , հարստություն
Գևորգ-հողագործ
Դավիթ-սիրելի ...
воскресенье, 5 февраля 2012 г.
Ընկերներին չեն դավաճանում...
Այս նյութի համար երկար ժամանկ է անվանում էի փնտրում և վերջապես գտա : Ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին , ովքեր ամենինչ կանեն , միայն թե փրկեն իրենց կաշիները :
Կսկսեմ իմ հետ կատարված դեպքից , որը ազդել է ինձ և համադասարանցիներիս վրա : Ուրբաթ որոշեցինք , որ պետք է փախչենք դասից , ամբողջ դասարանը համաձայնվեց և մենք փախանք : Սկզբում զբոսնեցինք , ապա գնացինք տուն : Իհարկե պարզ է , մեր դասղեկը շատ էր ջղայնացել , նա հերթով զանգահարեց բոլորիս տները և մի լավ բղավեց մեզ վրա : Մենք նույնիսկ չէինք էլ կասկածում , որ մեկը մեր համադասարանցիներից մեզ կարող է դավաճանել , բայց... Գտնվեց այդ մեկը , մեր շատ սիրելի ավագը մեր դասղեկին հայտնել էր , թե իբր մենք իրեն իր կամքից անկախ ենք դասարանից դուրս հանել .... Իհարկե ճիշտ է նա սկզբում համաձայն չէր , բայց վերջում մտափոխվեց : Այսպիսով նա փրկեց իր կաշին և հիմա երևի շատ գոհ է իր արարքից : Սակայն չեմ կարողանում հասկանալ , նա չի մտածել գոնե , որ չարժե սեփական ես-ի համար կրակը գցել 21 հոգու ? Միթե նա չի հասկացել մինչ հիմա , որ դասարանը դա մի կոլեկտիվ է , որտեղ գործում է << Մեկը բոլորի , և բոլորը մեկի համար >> սկզբունքը ? Դժվար է նրան հասկանալը :
Այդ աղջկա նման շատ մարդիկ կան , ովքեր պատրաստ են նույնիսկ ամենամոտ ընկերոջը դավաճանել , միայ թե փրկվեն , փախչեն պատժից : Ինչքան ցավալի է դա : Չեմ պատկերացնում ինչպես կարելի է դավաճանել այն մարդկանց , ովքեր պատրաստ են քեզ համար ամենինչ անելու : Եվ ի վերջո չք որ ընկերովի մահը հարսանիք է :
Սիրելի ընթերցող , այս նյութը կարդալով խնդրում եմ մտորիր , ինքդ քեզ հարցրու ճիշտ է արդյոք այդպես վարվելը ? Կարելի է արդյոք դավաճանել ընկերներին , այն մարդկանց , ովքեր բարի են քո հանդեպ , ներողամիտ են և հանդուրժող :

суббота, 4 февраля 2012 г.
Կյանքն է այսպես...
Չեմ հոգնում նրա գործերից ...

Պուշկինը շատ պատկերավոր ձևով է ներկայացնում իրերը , մարդկանց , դեպքերը : Մի խոսքով նա ինձ համար շատ մեծ գրող է , և նա ամեն անգամ ինձ ոգեշնչում է : Ի ապացույցն իմ խոսքերի կներկայացնեմ նրա մի քանի բանաստեղծություն :

Я помню чудное мгновенье:
Я помню чудное мгновенье:
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
В томленьях грусти безнадежной
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.
Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твой небесные черты.
В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.
Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.
Я памятник себе воздвиг нерукотворный,

К нему не зарастёт народная тропа,
Вознёсся выше он главою непокорной
Александрийского столпа.
Нет, весь я не умру - душа в заветной лире
Мой прах переживёт и тлeнья убежит -
И славен буду я, доколь в подлунном мире
Жив будет хоть один пиит.
Слух обо мне пройдёт по всей Руси великой,
И назовёт меня всяк сущий в ней язык,
И гордый внук славян, и финн, и ныне дикий
Тунгус, и друг степей калмык.
И долго буду тем любезен я народу,
Что чувства добрые я лирой пробуждал,
Что в мой жестокий век восславил я свободу
И милость к падшим призывал.
Веленью бoжию, о муза, будь послушна,
Обиды не страшась, не требуя венца;
Хвалу и клевету приeмли равнодушно
И не оспаривай глупца.
Я вас любил: любовь еще, быть может
Я вас любил: любовь еще, быть может,
В душе моей угасла не совсем;
Но пусть она вас больше не тревожит;
Я не хочу печалить вас ничем.
Я вас любил безмолвно, безнадежно,
То робостью, то ревностью томим;
Я вас любил так искренно, так нежно,
Как дай вам бог любимой быть другим.
пятница, 3 февраля 2012 г.
Ծաղիկները և սերը ...
Քանի որ այժմ` այս տոնական շրջանում ամենատարածված նվերը դա ծաղիկն է , կցանկանայի մի փոքր խոսել ծաղիկների մասին :

Մեխակները վկայում են առաջին սիրո մասին : Վարդագույն մեխակը ուժգին սեր է խորհրդանշում :Կարմիր մեխակը թունդ սիրո նշանն է :

Քրիզանթեմները համարվում են ընկերական հարաբերությունների խորհրդանիշը : Դեղին քրիզանթեմները մարմնավորում են նուրբ և գեղեցիկ սեր :
Յասամանը համարվում է առաջին սիրո խորհրդանիշ և նվիրվում է միայն մեկ անգամ:

Լցնենք մեր կյանքը սիրո հեքիաթով ...

Տոնի առիթով սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում :
Իսկ ահա փետրվարի 14 -ին , ամբողջ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի տոնը :
Օրինակ Գերմանիայում այս տոնը բավականին հետաքրքիր է անցնում : Նրանք այդ օրը վառ կարմիր ժապավեններով զարդարում են իրենց հոգեբուժարանները , քանի որ ըստ նրանց սերը դա հոգեկան հիվանդություն է :D (ի դեպ ես էլ եմ այդպես կարծում ):
Իսպանիայում տղամարդիկ այդ օրն իրենց սիրելիներին միայն ծաղիկներ են նվիրում , իսկ վերջիններս , իրենց հերթին , նվերներ են մատուցում տղամարդկանց :
Իտալիայում սիրո տոնը համարվում է <<քաղցր >> , և իտալացիներն իրենց սիրելիներին քաղցրավենիք են նվիրում :
Ֆրանսիացիներն առաջինն էին , որ սկսեցին օգտագործել քառյակները իրենց սիրային ստեղծագործություններում:

P.S. Ըստ իս կապ չունի , թե ում անունեվ կկոչվի այդ տոնը , միևնույն է , սերը ապրում է բոլորիս սրտերում : Սերը չի ճանաչում ազգություն , տարիք , սեռ : Այն ամենազորեղ ուժն է , որը կարողանում է ազդել մարդկային բանականության վրա : Այն կարող է բարձրացնել երկինք և միաժամանակ գլորել անդունդը : Սերը դա մեր կյանքի իմաստն է , և միայն այդ զգացմունքը կարող է փոխել աշխարհն ու մարդկանց : և այսօր ցանկանում եմ ասել " Ես սիրում եմ ձեզ ":
четверг, 2 февраля 2012 г.
Լավ է , որ դուք կաք ...

Հատկապես ցանկանում եմ այստեղ նշել այն մրդկանց անունները , որոնք առավել մոտիկ են իմ սրտին: Ավագ ընկերուհիս` Հայկուհին( Հակը) , ինձ հետ կիսում է իմ ֆուտբոլային նախասիրությունները , ամենակրտսեր ընկերուհիս` Մերին , ճիշտ է Բարսելոնայի երկրպագու է , բայց միևնույնն է :
Սիրելիներս ,ես ձեզ սիրում և հարգում եմ , և համոզված եմ, որ դա փոխադարձ է :
среда, 1 февраля 2012 г.
Որտեղ է իմ երջանկությունը...
Այս հարցը շատ անգամ է հնչում մեր շուրթերից , թե որտեղ է մեր երջանկությունը : Սակայն ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխանել այս հարցին : Յուրաքանչյուրս մեր պատկերացումներն ունենք երջանկության մասին : Ոմանք այն գտնում են սուտ ու սին բաների մեջ : Բայց կարող եմ ասել , որ երջանկությունը մեր մեջ է , միայն պետք է կարողանանք դրսևորել մեր երջանկությունը , պետք է կարողանանք ուրախանալ ամենաչնչին բաներից , հենց դա կլինի երջանկությունը: Պետք չէ սպասել , որ մի օր դուռը կթակի երջանկությունը և կասի . << Ես եկել եմ >> :, Երջանկությունը մշտապես մեզ հետ է , քայլում է մեզ հետ համընթաց , միաքայլ , սակայն ոչ բոլորն են կարողանում տեսնել այդ : Պարզապես պետք է սովորել ժպտալ , պոտք է ժպիտով նայել կյանքին և անպայման կգտնենք մեր երջանկությունը :
Ես ինքս ինձ կարող եմ համարել երջանիկ մարդ : Ես ունեմ հոյակապ ընտանիք , անկրկնելի ծնողներ , որոնք ոչինչ չեն խնայում ինձ` իրենց միակ դստեր համար : Երջանիկ եմ , որ Բարձրյալը իմ ընտանիքի անդամների առողջություն է տվել , որ ընտանիքս հաշտ է , ապահովված ամենինչով : Երջանիկ եմ , որ ունեմ լավ ընկերուհի , որը կիսում է հետս ամենինչ և կարծես իմ քույրն է դարձել , երջանիկ եմ , որ ունեմ շաաաաաատ լավ ընկերներ , որոնք ինձ հասկանում են և սիրում են : Եվ չնայած բոլոր անհաջողություններին , որոնք կան իմ կյանքում , ես երջանիկ եմ , որ հիմա ապրում եմ : Դա շատ մեծ բան է :
Սիրելիներս , եղեք երջանիկ , եթե նույնիսկ ձեր կյանքում վատ բաները շատ են , քան լավերը . հիշեք , որ Աստված ձեզ կյանք է տվել , իսկ դա մեծ պարգև է , երջանիկ եղեք գոնե այն բանի համար , որ այսօր դուք կաք : Երբեք մի տխրեք . ժպտացեք և եղեք երջանիկ :
P.S. Խնդրում եմ հոլովակը նայեք մինչև վերջ ,
սա ապացույցն է իմ խոսքերի ...

Подписаться на:
Сообщения (Atom)